Փորկապությունը անհանգստություն է առաջացնում, բացի այդ, երկարատև փորկապությունը կարող է հանգեցնել լյարդի աշխատանքի խանգարումների, թութքի և ուղիղ աղիքի այլ հիվանդությունների, գրում է doctorpiter.ru-ն՝ որը փորկապության դեմ դեղեր օգտագործելուց առաջ խորհուրդ է տալիս ուշադրություն դարձնել որոծ մթերքների, որոնք օգնում են կարգավորել մարսողությունը։
Սալորաչիր
Սալորաչիրը, հավանաբար, փորկապության դեմ ամենահայտնի մթերքներից մեկն է։ Այն փորկապության դեմ հիանալի միջոց է։ Լուծողական ազդեցությունը զգալու համար, ըստ մասնագետների, օրական մոտ 8-10 հատը հիանալի արդյունք կտա։
Կիվի
Այս միրգը կհեշտացնի կյանքը նրանց համար, ովքեր տառապում են փորկապությամբ։ Հատկապես օգտակար են կանաչ կիվիները։ Արդյունքը նկատելու համար կարող եք օրական երկու կիվի ուտել։
Վարսակ
Մանրաթելը, որով հարուստ է վարսակը, լավ կլանում է խոնավությունը և ունի դոնդողացնող հատկություն։ Հատկապես օգտակար է վարսակի փաթիլը։
Կտավատի սերմեր
Կտավատի սերմերն արագ օգնում են դատարկել աղիները: Արդյունավետ են հատկապես աղացած կտավատի սերմերը։
Կեֆիր
Կեֆիրը լավագույն ըմպելիքներից մեկն է նրանց համար, ովքեր փորձում են բուժել փորկապությունը:
Սուրճ
Սուրճն առողջ կամ վնասակար ըմպելիք համարելու շուրջ բանավեճերը երբեք չեն դադարել։ Այնուամենայնիվ, կան փորձագետներ, որոնց կարծիքով չափավոր քանակությամբ սուրճը բարենպաստ ազդեցություն է ունենում ձեր առողջության վրա: Ըստ նրանց՝ սուրճը հիանալի կերպով խթանում է աղիների շարժունակությունը։