Յուրաքանչյուրը կալիումի տարբեր չաբաժանինների կարիք ունի: Դա կախված է մարդու տարիքից, քաշից, ակտիվությունից, երիկամների աշխատանքից և նույնիսկ բնակության վայրից: Բայց դրա դեֆիցիտի հետևանքները բոլորի համար նույնն են լինելու: Doctorpiter-ը գրում է, որ առաջին հերթին տուժելու է սիրտը։
Հղում անելով մասնագետներին՝ աղբյուրը նշում է, որ կալիումի բալանսը վերականգնելու համար լավագույնը բուսական մթերքներն են՝ բանջարեղեն, մրգեր, հատապտուղներ։
Մասնագետները խորհուրդ են տալիս սննդակարգում հաճախ ներառել կալիումով հարուստ մթերքներ։ Նրանք 4 խմբի սնունդ են առանձնացրել։ Առաջինը կանաչին է՝ մասնավորապես, սպանախը, սամիթը, մաղադանոսը: Երկրորդ խմբում բանջարեղենն է․
գազար, կարտոֆիլ, դդում, լոլիկ։
Երրորդը մրգերն են, մասնավորապես՝ կանաչ խնձորը, բանանը, ավոկադոն։ 4-րդ խմբում չորացրած մրգերն են՝ ծիրանի չիրը, չամիչը։