Բժիշկները նշում են, որ վատ քունը շատ ավելի է վնասում մեր առողջությանը, քան թվում է առաջին հայացքից, գրում է doctorpiter-ը։
Հարթակն առանձնացրել է 10 մթերք, որոնք, ըստ մասնագետների, կօգնեն կարգավորել քունը։
Բալ
Այս տտիպ հատապտուղն ունի մելատոնին՝ քնի հիմնական հորմոնը: Գիտնականները պարզել են, որ գիշերվա ընթացքում բալի հյութն օգնում է բարելավել քունը, երկարացնել այն և լուծել գիշերվա կեսին հանկարծակի արթնանալու խնդիրը:
Կիվի
Կիվին իդեալական մթերք է նրանց համար, ովքեր ցանկանում են հարթել մարսողությունը։
Հնդկահավ
Այն լավ է քնի ցիկլի համար։
Սաղմոն
Երբ խոսում են ձկների օգտակարության մասին, սովորաբար հիշում են օմեգա-3 ճարպաթթուները և այդ միացությունների դերը սրտանոթային համակարգի բնականոն գործունեության մեջ: Այնուամենայնիվ, այս սննդանյութը նաև բարելավում է քունը:
Յոգուրտ
Կաթնային յոգուրտը թույլ է տալիս կարգավորել քնի ռեժիմը:
Դդմի սերմեր
Դդմի սերմերի մեջ շատ մագնեզիում կա, որը շատ օգտակար է մեր նյարդային համակարգի համար: Բացի այդ, մագնեզիումը թույլ է տալիս մեզ ավելի լավ քնել:
Լոլիկ
Լոլիկը պարունակում է նաև մելատոնին, որը թույլ է տալիս բարելավել քնի որակը: Հատկապես նկատելի ազդեցություն կլինի, եթե լոլիկ ուտեք քնելուց 2 ժամ առաջ։