Բիոլոգ Ալեքսանդր Սոզիկինը պատմել է օրական մի քանի նուշ ուտելու օգտակարության մասին, գրում է ՌԻԱ Նովոստին։
Մասնագետի խոսքերով, հակացուցումներ չունենալու պարագայում, օրական խորհուրդ է տրվում օգտագործել 10-16 նուշ։ Իր մեջ պարունակող հակաօքսիդանտների շնորհիվ նուշը կարող է կանխել արյան մեջ խոլեստերինի կուտակումն ու իջեցնել արյան ճնշումը։
«Նուշը անփոխարինելի ամինաթթուների, սպիտակուցի, միահիմն չհագեցած ճարպաթթուների (օլեինաթթու, Օմեգա-փ), սննդային մանրաթելերի, E, B2, B7, B9, B12 և այլ վիտամինների, կալիումի, կալցիումի, քրոմի, մանգանի, մագնեզիումի, պղնձի և ֆոսֆորի աղբյուր է», – նշել է նա։
Սոզիկինը հավելել է, որ նուշը նաև դրական ազդեցություն է ունենում արյան մեջ շաքարի պարունակության մակարդակի վրա, քանի որ նրա մեջ կա մեծ քանակությամբ մագնեզիում։ Այն հատկապես օգտակար է երկրորդ աստիճանի շաքարային դիաբետով հիվանդների համար։ Բացի այդ, նուշը կարելի է օգտագործել որպես սակավարունության պրոֆիլակտիկ միջոց։
Մասնագետը զգուշացնում է, որ նուշը ալերգեն է։ Նշի չարաշահումը կարող է հանգեցնել օրգանիզմում ճարպերի ավելցուկի, իսկ սրտանոթային հիվանդություններով հիվանդ մարդկանց մոտ առաջացնի սրտամկանի կծկման հաճախականության խախտումներ։