Շատ մարդկանց համար առավոտն սկսվում է մեկ գավաթ սուրճով, իսկ ոմանք սիրում են այն վայելել նաև օրվա ընթացքում և նույնիսկ երեկոյան: Երբևէ մտածե՞լ եք, թե ինչ կլինի, եթե ամբողջությամբ հրաժարվեք այս սովորությունից, գրում է Glavred-ը։
Եթե հանկարծ դադարեք սուրճ խմել, կարող են առաջանալ տարբեր ֆիզիոլոգիական և հոգեբանական ազդեցություններ։
Սուրճից հրաժարվելու հնարավոր բացասական հետևանքները
1․ Քնկոտություն և հոգնածություն. կոֆեինը գործում է որպես խթանիչ, և դրա դադարեցումը կարող է հանգեցնել քնկոտության և ընդհանուր հոգնածության:
2․ Դյուրագրգռություն և նյարդայնություն. կոֆեինի հեռացումը կարող է առաջացնել դյուրագրգռություն և նյարդայնություն կենտրոնական նյարդային համակարգի փոփոխությունների պատճառով:
3․ Վատ տրամադրություն. որոշ մարդկանց մոտ կարող է վատթարանալ տրամադրությունը, քանի որ կոֆեինը նաև ազդում է նյարդային հաղորդիչների արտադրության վրա, ինչպիսին է սերոտոնինը:
4․ Հնարավոր գլխացավեր. կա նաև կոֆեինից հրաժարվելու համախտանիշ, որը կարող է ներառել գլխացավ, գրգռվածություն և այլ ախտանիշներ:
5․ Համակենտրոնացման խանգարում. նրանց համար, ովքեր սովոր են կանոնավոր կերպով կոֆեին օգտագործել, դուրսբերումը կարող է ժամանակավորապես հանգեցնել կենտրոնացման և ուշադրության նվազմանը:
Սուրճից հրաժարվելու դրական հետևանքները
1․ Արյան ճնշումը կնվազի
2․ Զարկերակը կկարգավորվի
3․ Դուք ավելի քիչ կվազեք զուգարան
4․ Ձեր քունը կբարելավվի
5․ Ձեզ համար ավելի հեշտ կլինի թողնել ծխելը, եթե ունեք նման սովորություն
6․ Ձեր ատամները կդառնան ավելի սպիտակ
7․ Չոր բերան չի լինի։