Էնդոկրինոլոգ, սննդաբան, բժշկական գիտությունների թեկնածու Օքսանա Պանովան պատմել է 8 միջոցի մասին, որոնք կիրառելով՝ հնարավոր է Ամանորին արագ նիհարել։ Doctorpiter.ru-ին նա հայտնել է, որ առաջին հերթին՝ պետք է իրատեսական նպատակներ սահմանել։
Նա նշել, որ քաշի կորստի արագությունը կախված է մարդու տարիքից, սկզբնական քաշից, ֆիզիկական ակտիվության մակարդակից և այլ գործոններից: Միջին հաշվով, ըստ նրա, մեկ ամսվա ընթացքում հնարավոր է կորցնել մոտ 3-4 կիլոգրամ, բայց պետք չէ անիրատեսական նպատակներ դնել։
«Առանց առողջությանը վնասելու՝ նման արդյունքների հնարավոր չէ հասնել։ Դա վտանգավոր է նաև նրանով, որ ցանկալիի և իրականի տարբերությունը գիտակցելու պահին դուք կարող եք պարզապես կես ճանապարհին թողնել գործը»,- ասել է նա՝ ընդգծելով, որ քաշի կորստի առաջին միջոցը շաքարի սահմանափակումն է։
Երկրորդը, ըստ նրա, պետք է կենտրոնանալ սպիտակուցի և մանրաթելերի վրա, երրորդ՝ վերահսկել կալորիաները։ Չորրորդ միջոցը, ըստ նրա, շատ շարժվելն է, հինգերորդը՝ պարբերաբար՝ 3-4 ժամը մեկ սնվելը։ Մասնագետը կարևորել է նաև գիտակացաբար սնվելու անհրաժեշտությունը։ Այսինքն, նրա խոսքով, կարևոր է ամբողջությամբ ուշադրություն դարձնել սննդին․ չպետք է ճաշել համակարգչի դիմաց՝ սերիալներ դիտելով։ Նա խորհուրդ է տալիս նաև շատ ջուր խմել, բավականաչափ քնել։