Սննդաբան Քեթրին Ջերվասիոն թվարկել է տասը ճարպային մթերք, որոնք նիհարել պատրաստվողները կարող են չբացառել սննդակարգից, գրում է Doctorpiter-ը։
Ավոկադո
Ավոկադոն վերջին տարիներին սիրված մթերք է դարձել։ Այն ամրացնում են արյան անոթներն ու սիրտը, օգնում նվազեցնել արյան մեջ խոլեստերինի մակարդակը։ Այս պտուղը հիանալի հագեցնում է․ 100 գրամը պարունակում է 160 կալորիա:
Ընկույզ
Ընկույզն ունի ճարպեր։ Մանրաթելերի շնորհիվ ընկույզը կարող է լինել կատարյալ նախաճաշ կամ առողջ խորտիկի տարբերակ: Նրա մեջ շատ կալորիաներ կան, սակայն ընկույզն օգնում է երկար ժամանակ հագեցնել քաղցը։ Հետևաբար, դրա օգտագործումը օգնում է նվազեցնել գիրանալու ռիսկը:
Ձիթապտղի յուղ
Ձիթապտղի յուղն ունի միահագեցած ճարպեր և հակաօքսիդիչներ, որոնք օգնում են նվազեցնել քրոնիկ բորբոքումները: Նվազեցնում է գիրության ռիսկը։
Յուղոտ ձուկ
Անկախ նրանից, թե ձուկը թանկարժեք սաղմոն է, թե ժողովրդի կողմից սիրված ծովատառեխ, այն հարուստ է օմեգա-3 ճարպաթթուներով: Այս միացությունները մասնակցում են ճարպերի նյութափոխանակությանը և թույլ չեն տալիս, որ ավելցուկը կուտակվի ձեր մարմնում: Իսկ յուղոտ ձուկը հարուստ է սպիտակուցներով, որն օգնում է ազատվել այտուցներից և թույլ է տալիս երկար ժամանակ քաղցի կարիք չզգալ։
Շոկոլադ
Լավ լուր քաղցրակերների համար. որակյալ մուգ շոկոլադը նույնպես անփոխարինելի է: Այն շոկոլադները, որոնց առնվազն 70% կակաոյի հատիկներ են, իսկ շաքարը՝ շատ քիչ, առողջ ճարպեր են պարունակում։ Դա կօգնի նաև բավարարել քաղցրավենիքի կարիքը։
Պանիր
Ցանկացած պանիր ունի առողջ ճարպեր, սպիտակուցներ և կալցիում: Այս համադրությունն օգնում է ոչ միայն կորցնել ավելորդ կիլոգրամները՝ չհրաժարվելով ձեր սիրած արտադրանքից, այլև կառուցել մկանային զանգված:
Ձու
Կարևոր չէ՝ նախընտրում եք ձվածեղ, թե խաշած ձու, միևնույն է, ձուն հարուստ է սպիտակուցներով և ճարպերով։ Այն հիանալի սնունդ է այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են այրել ճարպերը և միաժամանակ մկաններ կառուցել մարզումների միջոցով:
Սերմեր
Ձեր սիրած աղցանն ավելի հագեցնող դարձնելու հեշտ միջոց է դրան սերմեր ավելացնելը: Դրանք պարունակում են ճարպեր և մանրաթելեր, որոնք դանդաղեցնում են մարսողությունը և ածխաջրերի կլանման գործընթացը: Սա հանգեցնում է արյան մեջ գլյուկոզայի աստիճանական ազատմանը՝ կանխելով արյան մեջ շաքարի մակարդակի արագ բարձրացումներն ու անկումները՝ ազդելով քաղցի զգացողության վրա։