Հայաստանն ունի կորոնավիրուսի ախտորոշման թեստերի բավարար քանակ և շարունակում է ձեռք բերել։ Այս մասին այսօր՝ մարտի 26-ին, Կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Հայաստանը կորոնավիրուսի ախտորոշման թեստի պակաս չունի: Հայաստանն ունի PSR թեստեր բավարար քանակի և շարունակում է դրանք ձեռք բերել»,- ասաց Թորոսյանը՝ հայտնելով, որ մինչ օրս արվել է 1440 թեստ, որից դրական է եղել 290-ը։
Նախարարը նաւ տեղեկացրեց, որ Հայաստանը ձեռք է բերում նաև արագ ախտորոշման թեստեր:
Հիշեցնենք, որ Հայաստանում մարտի 26-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 290 է: Կորոնավիրուսից ապաքինվել է 18 քաղաքացի: