Բժիշկ Լարիսա Ալեքսեևան նշել է է, որ հանգստյան օրերին երկար քնելը կարող է հոգեբանական խնդիրներ առաջացնել, գրում է ՌԻԱ Նովոստին։
Մասնագետի խոսքով՝ ազատ օրերին երկար քնելը կարող է խախտել քնի ռեժիմը։ Հետագայում դա կարող է ֆիզիկական և հոգեբանական խնդիրներ առաջացնել։
«Երբ մենք փորձում ենք շաբաթվա ընթացքում բաց թողնված քունը լրացնել ազատ օրերին, տեղի է ունենում հետևյալը․ կիրակի ուշ ենք արթնանում, իսկ երկուշաբթի վաղ արթնանալու համար շուտ քնել արդեն չի հաջողվում։ Եթե սա հաճախ կրկնվի, առաջանում է անքնություն, առաջ են գալիս մի շարք հոգեբանական խնդիրներ, քանի որ ուղեղն ու նյարդային համակարգը քնի և արթուն վիճակների կտրուկ փոփոխությունից սթրեսի են ենթարկվում»,- ասել է բժիշկը։
Մասնագետը խորհուրդ է տվել քնել համապատասխան պայմաններում։ Առողջ քնի համար անհրաժեշտ է նախորոք ազատվել քնին խանգարող բոլոր գործոններից՝ հեռուստացույց, լուսային սարքեր, աղմուկներ։