Մաքուր օդում երկար զբոսանքները դրական են ազդում ոչ միայն ֆիզիկական, այլև մտավոր առողջության վրա, բայց կարևոր է, թե ինչպես են մարդիկ քայլում, գրում է Doctorpiter-ը։ Կայքը պատմել է գիտնականների բացահայտած մի փորձի մասին, որը մարդկանց կարող է օգնել ավելի արագ նիհարել։
«Մասաչուսեթսի գիտնականները պարզել են, որ քայլի երկարությունը փոխելով քայլելու դեպքում հնարավոր է ավելի շատ կալորիաներ ծախսել։ Գիտնականները հետազոտություն են անցկացրել, որին մոտ 24 տարեկան 18 կամավոր է մասնակցել։ Մասնակիցների միջին քաշը մոտ 70 կիլոգրամ է եղել։ Նրանց խնդրել են հինգ րոպե քայլել վազքուղով, որպեսզի գրանցեն յուրաքանչյուրի քայլի միջին երկարությունը: Փորձի հաջորդ հինգ րոպեների ընթացքում կամավորները փոխել են քայլի երկարությունը»,- նշել է կայքը։
Պարզվել է, որ քայլի փոփոխականության դեպքում մարդիկ սկսել են 0,7%-ով ավելի շատ էներգիա ծախսել, հավելել է ԶԼՄ-ն։