Դիետոլոգ Ելենա Սոլոմատինան պատասխանել է հարցին, թե ո՞ր հաղարջն է ավելի առողջարար՝ սև՞ը, թե՞ կարմիրը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Մասնագետի խոսքով՝ սև հատապտուղներն ավելի շատ վիտամին C են պարունակում, սակայն կարմիր հաղարջի մեջ ավելի մեծ է օրգանական թթուների պարունակությունը, որոնք լավացնում են մարսողությունը։
«Սևն ունի ավելի շատ շաքար և պարունակում է վիտամին B: Եթե համեմատենք, որոշ պատճառներով կարմիր հաղարջն ավելի առողջարար է: Կան ավելի շատ օրգանական թթուներ և ավելի քիչ շաքար: Կարմիր հաղարջն ավելի նուրբ է, այդ պատճառով այն վաճառվում է ճյուղերի վրա»,- նշել է դիետոլոգը։
Մասնագետը նշել է, որ սև հաղարջը պարունակում է նաև վիտամին A, որն օգտակար է տեսողության համար և լավացնում է լորձաթաղանթներն ու մաշկը։ Ռուտինը, որը նույնպես առկա է այս հատապտուղների մեջ, օգնում է ամրացնել արյան անոթներն ու փոքր մազանոթները։