ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնել է Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած խոշոր վթարի հետևանքով տուժածների վիճակի մասին։ Վթարի հետևանքով երկու մարդ զոհվել է, 7-ը՝ վիրավորվել։
Ըստ ԱՆ-ի՝ բժիշկները տուժածների առողջական վիճակն այս պահին գնահատում են ծանր: Նշվում է, որ տուժածներից մեկն անչափահաս է:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Երևան-Սևան ճանապարհին «Գազել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել քարերին և կողաշրջվել, ինչի հետևանքով կա 1 զոհ և 8 վիրավոր։
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից փոխանցել էին, որ տուժածներից մեկ անձ բժշկական կենտրոնում մահացել է։