Ժամը 08։23-ին Արարատի մարզի Մխչյան-Բյուրավան ավտոճանապարհին տեղի է ունեցած վթարի հետևանքով կան տուժածներ։
Ոստիկանությունից Armenia Today-ին հայտնեցին, որ 30 անձ է վիրավորվել։ Նրանցից մեկի վիճակը ծանր է։
Armenia Today-ն Արտաշատի բժշկական կենտրոնից ճշտեց, որ 16 քաղաքացի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են այնտեղ։ Այժմ քաղաքացիները բուժզննություն են անցնում։ Վնասվածք ստացած քաղաքացիների մի մասն էլ տեղափոխվել են Երևանի հիվանդանոցներ։
Հիշեցնենք՝ Shamshyan. com-ը տեղեկացրել էր, որ FAV մակնիշի ավտոբուսը Բյուրավան-Մխչյան գյուղամիջյան ճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին։ Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով 30-ից ավելի քաղաքացի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։