Թուրքիայի և Ռուսաստանի դրոշներով չոր բեռներ տեղափոխող նավերը բախվել են Ստամբուլի Ենիկյոյի ափերի մոտ: Այս մասին սեպտեմբերի 25-ին հայտնում է Թուրքիայի Առափնյա ոստիկանության վարչությունը:
Հաղորդվում է, որ 90-մետրանոց թուրքական բեռնատար Tahsin İmamoğlu-ն Քոջաելի նահանգից ուղևորվելիս է եղել դեպի Սև ծովի ափին գտնվող Կարադենիզ Էրեգլի արդյունաբերական նավահանգիստ:
Ռուսական Rusich 10 նավը (128 մետրանոց) Բուրսա նահանգի Գեմլիկ շրջանից նավարկելիս է եղել Ռուսաստան:
Դեպքի վայր են ուղարկվել KIYEM-5, KEGM-3, KURTARMA-11 և 14 քարշակային նավեր: