Նոյեմբերի 10-ին` ժամը 01։44-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի «Քարքարոտներ» կոչվող թաղամասում այրվում է տնակ։ Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Քարքարոտներ» կոչվող թաղամասի Ներսիսյան նրբանցքի տներից մեկի մոտակա ավտոտնակում (մոտ 24 քմ)։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։55-ին, մարվել՝ 02։47-ին։ Այրվել է ավտոտնակը և ջերմահարվել՝ հարակից ավտոտնակի պատը: