Նոյեմբերի 17-ին՝ ժամը 18։30-ի սահմաններում, Լոռու մարզի Արևածագ-Օձուն գյուղամիջյան ճանապարհին իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ։ Այս մասին հայտնել է ՀՀ ոստիկանությունը։
Հայտնի է, որ «ՎԱԶ-2106»-ի 53-ամյա վարորդ Վազգեն Հակոբյանը մահացել է, իսկ «Օպել Աստրայի» 39-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն։