Երևանի Գլինկայի փողոցում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 5 մարդ ստացել է տարբեր աստիճանի այրվածքներ:
Այս մասին Armenia Today-ին հայտնեց ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը։
Նա նշեց, որ տուժածները տեղափոխվել են Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Ըստ նախնական տվյալների՝ «Toyota Camry» ավտոմեքենայում տեղի է ունեցել պայթյուն:
Հիշեցնենք, որ հունիսի 24-ին՝ ժամը 14:17-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գլինկայի փողոցի թիվ 3 հասցեում՝ ավտոտեխսպասարման կետում, տեղի է ունեցել ավտոմեքենայի պայթյուն․ կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։