Մերձմոսկովյան Տարասկովո գյուղում հայ է մահացել, որի վրա հարձակվել էին միգրանտները։ Այս մասին հայտնում է mk.ru-ն։ Սպանությունը զանգվածային անկարգությունների պատճառ է դարձել։
Տեղի բնակիչները պատմել են, որ վաղուց են բողոքել ոչ հեռու գտնվող հանրակացարանում ապրող միգրանտներից։ Նրանց խոսքով՝ վերջիններս անպարկեշտ կատակներ և ոտնձգություններ էին անում աղջիկների նկատմամբ։ Նման դեպքերից մեկի ժամանակ, որը տեղի է ունեցել հուլիսի 11-ին, աղջկան պաշտպանելու է եկել 41-ամյա Կարեն Տեր-Խաչատրյանը։ Տղամարդուն դաժան ծեծի են ենթարկել։ Արդյունքում՝ նույն գիշերը նա մահացել է։
Սպանվածի հարազատները դուրս են եկել գյուղի փողոցներ, որպեսզի հանդիպեն հարձակվողներին։ Զանգվածային ծեծկռտուքը կանխել են ոստիկանության աշխատակիցները։ Այժմ պարզաբանվում են դեպքի հանգամանքները։