Արտակարգ իրավիճակների նախարարությունից թարմացված տվյալներ են հաղորդել այսօր ավելի վաղ տեղի ունեցած վթարի հետևանքով տուժածների ինքնության վերաբերյալ։
Ավելի վաղ ԱԻՆ-ից հայտնել են, որ այսօր` ժամը 18։51-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր-Մեծամոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Պարզվել է, որ բախվել են Երևան-Արմավիր-Քարակերտ երթուղին սպասարկող GAZel մակնիշի միկրոավտոբուսը և ZIL մակնիշի բեռնատարը: Նախնական տվյալներով՝ կա 4 զոհ և 5 տուժած:
«Պատահարի հետևանքով 4 քաղաքացի (Ն. Կ., ծնված 2003 թ․, Մ․ Խ․, ծնված 2004 թ․, Հ․ Մ․, ծնված 2007 թ․, Դ․ Ս․, ծնված 1975 թ․) մահացել է, և 7 քաղաքացի (Հ. Մ., ծնված 1996 թ., Գ․ Գ․, ծնված 2002 թ., Խ․ Խ․, ծնված 1999 թ., Ֆ․ Ռ․, ծնված 2002 թ., Պ․ Ե․, ծնված 2003 թ., Զ․ Լ․, ծնված 2007 թ., Կ․ Ա․, ծնված 2004 թ.)՝ տուժել»,-նշվում է հաղորդագրության մեջ։