Երևան-Երասխ ավտոճանապարհին «Nissan Skyline» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ե․ Տ․, ծնված 1990 թ․) բախվել է մայթեզրին կայանած «Mercedes-Benz» մակնիշի կցորդիչով բեռնատարին, ինչի հետևանքով «Nissan Skyline»-ի վարորդը մահացել է, հայտնում է ՀՀ ՆԳՆ-ն։
Դեպքը տեղի ունեցել հուլիսի 22-ին՝ ժամը 01։08-ին։ Փրկարարները «Nissan Skyline» ավտոմեքենայից դուրս են բերել արգելափակված վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, սակայն նա Արտաշատի ԲԿ հոսպիտալացման ճանապարհին մահացել է:
Գերատեսչությունից հայտնում են, որ ուղևորներ Զ․ Հ․-ն (ծնված 1990 թ.) և Ղ․ Ս․-ն (ծնված 1996 թ.) հոսպիտալացվել են Էրեբունի ԲԿ, որտեղ տուժածների առողջական վիճակը գնահատվել է կայուն ծանր, իսկ Գ․ Կ․-ն (ծնված 1990 թ.) և Մ․ Հ․-ն (ծնված 1991 թ.)` Արտաշատի ԲԿ, որտեղ տուժածների առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության։