Ըստ նախնական տեղեկությունների՝ Երևան-Սևան ճանապարհին գազալցականներից մեկում պայթել է հեղուկ գազի ցիստեռնը և այս պահին էլ կա պայթյունի վտանգ, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։ Նրա խոսքով՝ 30-ից ավելի մարտական հաշվարկ իրականացնում է հովացման, հրդեհաշիջման աշխատանքներ։
ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակը նշել է, որ մեծաքանակ զոհերի վերաբերյալ սխալ տեղեկատվություն է տարածվում: Նա կոչ է արել չտարածել չճշտված լուրեր և հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը: Այս պահի դրությամբ կրակը դեռ չի հաջողվել մարել։
ՀՀ ՆԳՆ հայտնել էր, որ Երևան-Սևան ճանապարհի 2-րդ կմ-ի հատվածում՝ գազալցակայաններից մեկում ժամը 23:14-ին պայթյուն է հնչել, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Առողջապահության նախարարությունը հաղորդել էր հոսպիտալացված 5 քաղաքացու մասին։