Երեք եռամարտիկ դուրս է մնացել Օլիմպիական փոխանցալողից աղիքային վարակի պատճառով, հայտնում է Associated Press-ը։
Պարբերականը, հղում անելով Բելգիայի օլիմպիական կոմիտեին, նշում է, որ 35-ամյա բելգիացի եռամարտիկ Կլեր Միշելը չի կարողանա շարունակել մասնակցել Օլիմպիական խաղերին հուլիսի 31-ին Սենում լողալուց հետո թունավորվելու հետևանքով։
Կազմակերպությունը հայտարարել է, որ Միշելը անհատական մրցաշարին մասնակցելուց հետո (38-րդ տեղը), «ցավոք, հիվանդացել է և ստիպված կլինի հրաժարվել մրցույթից»։ Նշվում է, որ դրա պատճառով Բելգիան, որոշել է ամբողջությամբ դուրս բերել իր թիմին օգոստոսի 5-ին Սենում կայանալիք խառը փոխանցալողի թիմային մրցաշարից։ Բացի Միշելից, թիմում ընդգրկված են ևս երեք մարզիկներ։
«Բելգիայի օլիմպիական կոմիտեն և Բելգիայի եռամարտի ֆեդերացիան հուսով են, որ դասեր կքաղվեն հետագա մրցումների համար», – ասվում է կազմակերպության հայտարարության մեջ:
Սենում լողալուց հետո թունավորում է ախտորոշվել նաև 30-ամյա շվեյցարացի եռամարտիկ Ադրիեն Բրիֆոյի մոտ։ Նրա մոտ աղիքային վարակ է ախտորոշվել, սակայն ազգային հավաքականի ներկայացուցիչները վստահ չեն, որ մարզիկը վարակվել է լողալու ժամանակ։
Բրիֆոյի փոխարեն հաջորդ մրցմանը պետք է մասնակցեր 26-ամյա Սայմոն Վեստերմանը, որը նախկինում չի լողացել Սենում, սակայն նրա մոտ նույնպես աղիքային վարակ է ախտորոշվել։ Մարզիկներին կփոխարինի 29-ամյա Սիլվեն Ֆրիդելանսը։
Ջրի վատ որակի պատճառով գետում լողալն արգելված է 1923 թվականից։ Սակայն 2024 թվականի հունվարին Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն հայտարարել էր, որ ջուրը հարմար կդարձնի լողի համար և սեփական լողով կապացուցի, որ մայրաքաղաքի գետում մրցումներ անցկացնելն անվտանգ է։ Արդյունքում նա կատարել է իր խոստումը և լողացել գետում, ինչը դարձել է մեմերի պատճառ։