«Միլթոն» փոթորիկը, որը հարվածել է ԱՄՆ Ֆլորիդա նահանգին, ջուր է կլանել Թամպա ծովածոցից, հայտնում է «ՌԲԿ»-ն՝ հղում անելով The New York Times-ին։
Փոթորկի հետևանքով Թամպա ծովածոցում տեղի է ունեցել հազվագյուտ երևույթ, որը կոչվում է «հակադարձ փոթորկի ալիք»։ Փոթորիկը ժամանակավորապես դուրս է մղել ջուրը՝ բացելով հատակը։
Ինչպես բացատրել է Փենսիլվանիայի համալսարանի լանդշաֆտային ճարտարապետության ասիստենտ Փիթեր Ստեմփելը, այս երևույթը տեղի է ունենում, երբ ափից փչող քամին այնքան ուժեղ է, որ ջուրը տեղափոխում է ափամերձ ծովածոցերից: Ֆլորիդայի Արտակարգ իրավիճակների կառավարման բաժինը կոչ է արել մարդկանց չքայլել ծովածոցի բաց հատակով, քանի որ ջուրը ցանկացած պահի կարող է նորից ներթափանցել:
ԱՄՆ-ով անցնող փոթորիկները բազմիցս «ցամաքեցրել են» Թամպա ծովածոցը։ 2022 թվականին «Յան» փոթորկի ժամանակ ջուրը նույնպես մի քանի ժամով ցամաքել էր ծովածոցից, որից հետո կտրուկ վերադարձել էր, երբ քամիները դադարել են:
Հոկտեմբերի 9-ին «Միլթոն»-ը հարվածել էր ԱՄՆ-ին և ուժգնցել մինչև 5-րդ կարգի փոթորիկ, ինչը նշանակում է, որ քամու արագությունը գերազանցել էր 252 կմ/ժ-ը: Փոթորկի հետևանքով երկու մարդ զոհվել էր, ավելի քան 100 տուն ավերվել։ Առնվազն 1,6 միլիոն սպառող մնացել է առանց էլեկտրականության։