Կոտայքի մարզի Արզական գյուղի Երևանյան փողոցում ՃՏՊ է տեղի ունեցել, ինչի հետևանքով 4 ուղևոր վիրավորվել է, հայտնել է Shamshyan.com-ը։
Կայքի տեղեկություններով՝ ավտովթարը տեղի է ունեցել դեկտեմբերի 6-ին՝ ժամը 16։30-ի սահմաններում: Բախվել են նույն մարզի բնակիչներ 61-ամյա Բագրատ Ս․-ի վարած ՎԱԶ 2107 և 15-ամյա Ազատ Բ․-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։
«Վթարի հետևանքով Բագրատ Ս․-ն, վերջինիս ուղևոր, Կոտայքի մարզի բնակիչ 60-ամյա Մարինե Ս․-ն և Ազատ Բ․-ի ուղևորներ, Կոտայքի մարզի բնակիչներ 16-ամյա Էրիկ Մ․-ն և 15-ամյա Էրիկ Խ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Չարենցավան» բժշկական կենտրոն, որտեղից վիրավորներից 3-ին տեղափոխել են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներ»,- մանրամասնել է կայքը։
Վթարի փաստով Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, հավելել է կայքը: