Կարծում եմ՝ նոր հանգամանքներ ի հայտ կգան իմ պատասխաններից. դատարանը կորոշի՝ ինչ անել իրենց հետ։ Այս մասին այսօր՝ հուլիսի 3-ին, դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ նշելով, որ իրեն վկայի կարգավիճակով էին հրավիրել դատական նիստին, և բավական հանգամանալից պատասխանել է կողմերի հարցերին։
Հարցին, թե ինչու էր դատական նիստը դռնփակ, արդյոք սկանդալային հայտարարություններ պետք է լինեի՞ն՝ Թորոսյանը պատասխանեց, որ չի կարող ասել՝ իր ասածները սկանդալային էին, թե՝ ոչ, բայց նոր հանգամանքներ ի հայտ են եկել իր պատասխաններից։
«Այդ գործին նախորդող որոշակի գործընթացներ եմ պատմել, որոնց մասին տեղյակ եմ եղել, որոնք հնարավոր է փոփոխություն մտցնեն գործի ընթացքի մեջ։ Ենթադրում եմ, որ կան փաստական հանգամանքներ՝ դրանք ապացուցող կամ հերքող, և դատարանը կորոշի՝ մեղադրանքն էլ ճիշտ էր, թե՝ սխալ»,- ասաց Թորոսյանը։
Նախարարը հիշեցրեց, որ իր հայտարարություններով դատապարտել է և անընդունելի է համարել ֆինանսական հարաբերությունների մեջ առողջապահության նախարարության որևէ աշխատակցի, այդ թվում՝ փոխնախարարի ներգրավումը և հին աշխատաոճը։
Կարծում եմ՝ նոր հանգամանքներ ի հայտ կգան իմ պատասխաններից․ Արսեն Թորոսյանը՝ Ռազմիկ Աբրահամյանի գործի մասին
Опубликовано Armenia Today – հայերեն Пятница, 3 июля 2020 г.