Մերժվեց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ թվով արդեն երկրորդ միջնորդությունը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Մինասյանի պաշտպան Ամրամ Մակինյանը։
«Կարող եմ ասել միայն, որ այն ավելի ապօրինի և անհիմն էր, քան նախորդ միջնորդությունը»,- գրել է Մակինյանը՝ նշելով, որ նշված միջնորդության մասին դեռևս առիթ կունենա խոսել։
«Սպասվո՞ւմ են արդյոք Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ նոր միջնորդություններ։ Համոզված եմ, որ այո՛։ Արդյոք դրանք կլինե՞ն ավելի ապօրինի և անհիմն, քան նախորդ միջնորդությունները։ Նույնպես կասկած չունեմ»,- գրել է պաշտպանը։
Մերժվեց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ թվով արդեն երկրորդ…
Опубликовано Amram Makinyan Воскресенье, 5 июля 2020 г.