Վարդան Այվազյանին ձերբակալելու որոշման դեմ բողոք է ներկայացվել

Բնապահպանության նախկին նախարար, ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Այվազյանին ձերբակալելու որոշման դեմ բողոք է ներկայացվել։ Այս մասին հայտնում է պաշտպան Միհրան Պողոսյանը։

«Վարչապետի օծանելիքի հափշտակության դեպքի առթիվ իշխանության յուրացման հոդվածով հարուցված քրեական գործով Վարդան Այվազյանին ձերբակալելու իրավաչափության դեմ բողոքը քննվելու է այսօր ժամը 16։00֊ին Կենտրոն նստավայրի դատավոր Արտակ Թադևոսյանի վարույթում։

Համոզված եմ ԱԱԾ֊ն ամեն ինչ անելու է` այդ թվում ապօրինություններ, կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն ներկայացնելու համար` դրանով իսկ նպաստելով վարչապետի պաշտոնավարման երկարացմանը…»,- գրում է Վարդան Այվազյանի փաստաբան Միհրան Պողոսյանը:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ երեկ ԱԱԾ աշխատակիցները Վարդան Այվազյանի բնակարանում խուզարկություն են իրականացրել, ապա, ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում` ձերբակալել նրան։

Առնչվող Նորություններ

Որպեսզի Մայր Հայրենիքը չունենա Արցախի դառը փորձը․ Արցախի թեմը կոչ է անում միանալ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Imperial Orchestra-ն Երևանին համաշխարհային սաունդթրեքերի շոուներ կնվիրի
Փաշինյանը խոսել է ապաշրջափակմանը Ռուսաստանի մասնակցության իր տեսլականի մասին
Փաշինյանը խուսափեց պատասխանել Հայաստանը լքած արցախցի տեղահանվածների թվի մասին հարցին
Վլադիմիր Պուտինի երդմնակալությանը մասնակցելու հրավեր չեմ ստացել․ Փաշինյան
Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում ապրիլի 26-ին
Կաթողիկոսը Հայաստանում քաղաքական շարժում է առաջնորդում, շահառուն էլ Ռոբերտ Քոչարյանն է․ Նիկոլ Փաշինյան
Բագրատ Սրբազանը մեկնաբանել է ՔՊ-ի՝ շարժմանը միանալու իր խոսքերին կառավարության արձագանքը
Մեր կառավարությունը նման օրակարգ չունի․ Փաշինյանը՝ Ցեղասպանության զոհերին ցուցակագրելու նախաձեռնության մասին
Քաղաքական հայտ են ներկայացնում հոգևորականները, ովքեր հոգևոր առաջնորդությունը ձախողել են․ Փաշինյան

Որպեսզի Մայր Հայրենիքը չունենա Արցախի դառը փորձը․ Արցախի թեմը կոչ է անում միանալ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը

Հայաստանյայց առաքելական եկեղեցու Արցախի թեմը կոչ է արել միանալ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը՝ կանգնեցնելու համար միակողմանի զիջումների վտանգավոր գործընթացը: «Հայրենիքն...

Կարդալ