Սյունիքի մարզ երկօրյա այցի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմով այցեր են իրականացվել Արավուս, Խոզնավար, Ներքին Խնձորեսկ և մի շարք այլ սահմանային բնակավայրեր: Այս մասին գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաոյանը․
«Քննարկումներ են տեղի ունեցել Գորիսի քաղաքապետի, Տեղ համայնքի ու նրա վարչական շրջանների ղեկավարների, համայնքապետարանների անձնակազմերի, ինչպես նաև գյուղերի բնակիչների հետ: Կարևոր քննարկումներ են տեղի ունեցել ՀՀ զինված ուժերի անձնակազմերի հետ, որոնք իրականացնում են հերոսական ծառայություն:
Այցի արդյունքների վերաբերյալ ստորև ներկայացնում ենք Պաշտպանի մի քանի եզրահանգում.
1. Պետական կառավարման մարմինների աշխատանքի ու համակարգման թերությունների պատճառով ոչ միայն չլուծված են մնում սահմանային բնակավայրերի բնակիչների իրավունքներին վերաբերող խնդիրները, այլև սահմանազատումների ու սահմանագծումների հետ կապված նոր մարտահրավերներն այդ խնդիրները կարող են ավելի խորացնել: Սա առաջնահերթ վտանգում է անմիջականորեն սահմանային բնակավայրերի բնակիչների կյանքի, ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիության, սեփականության սահմանադրական իրավունքները:
2. Դարձյալ պնդում ենք, որ սահմանազատումների կամ սահմանագծումների հարցը չի կարող լուծվել Գուգլ (Google) մասնավոր կազմակերպության հավելվածներով կամ չի կարող լուծվել նաև GPS համակարգով:
Տեղ խոշորացված ողջ համայնքի դեպքում, ինչպես Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին տեղեկացրել է համայնքի ղեկավարը, խոսքը մոտավոր հաշվարկով 2000 հեկտարից ավելի միայն մասնավոր սեփականություն հանդիսացող հողատարածքների մասին է:
Խնդիրը կապված է նաև մարդկանց ֆիզիկական անվտանգության ու կենսական ապրուստը հոգալու հնարավորությունների հետ (Խոզնավար, Խնածախ, Ներքին Խնձորսեկ, Արավուս և այլն):
3. Անհրաժեշտ է իրականացնել տարբեր տարիների քարտեզների համադրման ու ուսումնասիրության համապարփակ աշխատանքներ ու նաև պարզել՝ արդյոք ադրբեջանական կողմից հիմք ընդունվող քարտեզների տարբերակներն անվիճարկելի են:
4. Սահմանազատումների ու սահմանագծումների հարցերով բացակայում է պետական կառավարման մարմինների (ոչ համայնքային) անմիջական հաղորդակցությունը սահմանային գյուղերի բնակիչների հետ:
5. Այս այցի բոլոր արդյունքները կամփոփվեն և գրություններ կուղարկվեն պետական կառավարման մարմիններին: Կիրականացվեն անհրաժեշտ հարցումներ ու կպահանջվեն պարզաբանումներ»,- գրել է Թաթոյանը:
Հիշեցնենք, երբ դեկտեմբերի 12-ին հակառակորդը գրավել էր Հադրութի շրջանի Հին Թաղերը և շարժվել Խծաբերդ գյուղի ուղղությամբ, Հայկ Խանումյանն արցախցիներին կոչ էր արել հավաքվել ռուսական ռազմաբազայի մոտ՝ հասկանալու նրանց դիրքորոշումը: Հավելենք նաև, որ հանդիպել են Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորակազմի հրամանատարի տեղեկալի հետ։ Դեկտեմբերի 12-ին ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները, կուտակելով հավելյալ անձնակազմ և զինտեխնիկա, այդ թվում նաև ծանր հրետանային միջոցներ, կոպտորեն խախտելով նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության պահանջները, հարձակում են նախաձեռնել Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ Ադրբեջանական սադրանքի արդյունքում վերսկսված մարտական գործողությունների հետևանքով հայկական կողմն ունի վեց վիրավոր, հակառակորդն ունի զոհեր և վիրավորներ։ Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այս խնդիրը քննարկել է նաև ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգույի հետ հանդիպման ընթացքում: