Դատարանը ոչ իրավաչափ է համարել ՎԵՏՕ շարժման ղեկավար Նարեկ Մալյանի ձերբակալությունը: Նա ազատ արձակվեց: Նարեկ Մալյանի փաստաբանն ավելի վաղ նրա ձերբակալման իրավաչափության վերաբերյալ բողոք էր ներկայացրել դատարան:
Հիշեցնենք, որ երեկ տեղի ունեցած հանրահավաքիծ առաջ ՎԵՏՕ շարժման ղեկավար Նարեկ Մալյանը երեկ բերման էր ենթարկվել ոստիկանություն, այուհետև նրան ձերբակալելու որոշում է կայացվել: ՎԵՏՕ շարժումը պատրաստվում էր Չաուշեսկուի գնդակահարությունը ներկայացման բեմադրությանը: Փաստաբանը նշել էր, որ Նարեկ Մալյանը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 226.2 հոդվածի 1-ին մասով՝ Նիկոլաե Չաուշեսկուի նկարը տարածելու համար:
«Սա մի պատմություն է այն մասին, թե ինչպես իշխանությունները վախեցան մի ներկայացումից: Չգիտես ինչու՝ բռնության կոչ էին տեսել «մահ դավաճանին» արտահայտության մեջ, ինչ-որ դավաճաններ վախեցել են, որ իմ ասածը բռնության կոչ է»,-լրագրողների հետ զրույցում ասաց Ն. Մալյանը՝ նշելով, որ հիմա էլ պատրաստ նույն հայտարարությունն անել:
««Մահ դավաճանին»: Չաուշեսկուները պարտադիր գնդակահարվելու են»,-ասաց նա:
Լրագրողների հետ զրույցում Ն. Մալյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը հայտնեց, որ առաջիկայում պատրաստվում են հանցագործության մասին հաղորդում ներկայացրել՝ կապված ոստիկանական գործողությունների հետ: Նշենք, որ դատարանի բակում լրագրողների հետ զրույցում Ն. Մալյանը շեշտեց, որ երեկ իրեն ոստիկաններն առևանգել են: