Սահմանադրական դատարանում հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու միավորված գործով դատաքննությանը ՍԴ-ն երկրորդ անգամ մերժեց ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի միջնորդությունը՝ Հանրապետության նախագահին հրավիրել դատարան և պարզաբանումներ ստանալ ընտրության քվեարկության օրը հունիսի 20-ին նշանակելու որոշման վերաբերյալ։
Հիշեցնենք, որ նույն միջնորդությունը Հրայր Թովմասյանը նաև երեկ էր ներկայացրել, որը դատարանը մերժել էր։