Ո՞վ է ԱԽ քարտուղարին իրավունք տվել քննարկել Մարդու իրավունքների փոփոխության հարց: Այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը՝ անդրադառնալով ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարությանը, թե ՄԻՊ-ը քաղաքական հայտարարություններ է անում:
«Դա բացահայտ ոտնձգություն է ՀՀ ՄԻՊ անկախ հաստատության նկատմամբ, այն էլ՝ գործադիր իշխանության համակարգի բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից։ Քանի որ Հայաստանում կա մարմին, որը հանրային ծառայողի վարքագծի կանոնների խախտումների համար հարուցում է վարույթներ, պատասխանատվության ենթարկելու հարց է լուծում, և դա կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն է, ես պաշտոնապես դիմելու եմ անտեղ»,- ասաց Թաթոյանը՝ հավելելով, որ Գրիգորյանը պետք է ենթարկվի պատասխանատվության։
Թաթոյանը հիշեցրեց, որ 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին, երբ Արմեն Գրիգորյանին ձերբակալել էին, գիշերը ժամը 3-ի կողմերը այցելել է ձերբակալվածների պահման վայր, մտել է խուց, հանդիպել հետը, ապա ՀՀ գլխավոր դատախազություն հատուկ նամակ գրել: Եվ կարծես թե այն ժամանակ անաչառ է թվացել նրան:
ՄԻՊ-ն ասաց, որ շարունակելու է իր բացառիկ իրավապաշտպան աշխատանքը:
«Կարծում եք՝ այսքան արած-դրածը, այսքան կարևորագույն աշխատանքը պետք է թողնեմ, այդպես թեթևամիտ գնամ մտնեմ քաղաքականությո՞ւն»,- ասաց նա:
ՄԻՊ-ը նշեց, որ սահմանային հարցերը մարդու իրավունքներից կտրված չի կարելի դիտարկել։
«Այդ անձը նաև գլխավոր պատասխանատուներից է, որ այսօր ադրբեջանցիներն այսպես ամրացել են մեր ճանապարհներին»,- ԱԽ քարտուղարի մասին ասաց ՄԻՊ-ը: