«Գերիների գործով» մեր առաջին վստահորդը՝ Ռոբերտ Նալբանդյանը, այսօր վերադարձավ ազատության: Այս մասին Facebook-ի էջում հայտնել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:
«Նա 52 օր կալանված էր. նախ՝ ադրբեջանական, ապա՝ հայկական զնդաններում։ Հիմա Ռոբերտը կվերադառնա իր 3 անչափահաս զավակների մոտ ու կփորձի ապաքինվել դեռ Ադրբեջանում ստացած մարմնական վնասվածքներից։
Տարոսը՝ մյուս տղաներին։ Կրկնեմ, թշնամական գերության մեջ նրանց անցած տառապանքը պետք է ինքնին բացառեր կալանքը Հայաստանում։
Հ. Գ. Ինձ հետ պետք է լինեին իմ գործընկերներ Սիրանուշ Սահակյանն ու Դավիթ Ավագյանը։ Սակայն նույն ժամին նույն գործով վերաքննիչ դատարանում նրանք փորձում էին հիմնավորել մեր մյուս վստահորդին՝ Սերժիկ Ամիրխանյանին ազատությունը վերադարձնելու անհրաժեշտությունը»,- մանրամասնել է նա: