ԱԱԾ-ն առաջարկում է փոփոխություններ կատարել «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքով, որով լրացուցիչ սոցիալական երաշխիքներ և կարգավիճակ է վերապահվում պաշտոնաթող վարչապետներին։
«Պաշտոնաթող Վարչապետին տրամադրվում է ավտոտրանսպորտ և իր ցանկությամբ՝ կահավորված գրասենյակ, որի գործունեության ապահովման համար տրամադրվում է ոչ ավելի, քան երեք հաստիքային միավոր: Գրասենյակի գործունեության ֆինանսավորումն իրականացվում է Կառավարության սահմանած կարգով»,-նշվում է օրենքի նախագծում։
Բացի այդ՝ պաշտոնաթող Վարչապետի` մեկ տարվա ընթացքում այլ պետություններ կատարվող ոչ ավելի, քան 20 օր ընդհանուր տևողությամբ այցի ծախսերը հատուցվում են պետական բյուջեի միջոցների հաշվին:
Պաշտոնաթող Վարչապետի համար, բացառությամբ պաշտոնանկության դեպքի, առաջարկվում է նշանակել հատուկ կենսաթոշակ` Վարչապետի` օրենքով սահմանված պաշտոնային դրույքաչափի 70 տոկոսի չափով: Կենսաթոշակ չի նշանակվում, երբ զբաղեցնում է որևէ ընտրովի կամ նշանակովի պաշտոն։