ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն Ազգային ժողովի պատգամավորներին ներկայացնում է Հայաստանի Հանրապետության դատախազության 2021 թվականի գործունեության մասին հաղորդումը:
Նա նիստի ընթացքում ներկայացնում է հանցավորության կառուցվածքը, շարժընթացը, հանցագործությունների դեմ պայքարի, հանցավորության հակազդման ուղղությամբ կատարված աշխատանքները, մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության, մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման, ՀՀ զինվորական դատախազության գործունեության, կոռուպցիայի դեմ պայքարի, պետական շահերի պաշտպանության, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման, պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության ոլորտները:
Արթուր Դավթյանը ներկայացրել է նաև պատերազմից հետո հարուցված քրեական գործերին և մեղադրանքներին։
Գլխավոր դատխազը տեղեկացրել է, որ ավելի քան 800 անձի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել, այդ թվում՝ ԶՈւ բարձրաստիճան սպաների։