ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանն իր Facebook-յան էջում հայտնել է, որ արդեն ազատէ արձակվել։
Հիշեցնենք, որ Երևանի փողոցներում անհնազանդության ակցիայի ժամանակ ոստիկանները բերման էին ենթարկել նաև Լևոն Քոչարյանին։
Հիշեցնենք նաև, որ Երևանում այսօր վաղ առավոտից կրկին սկսվել են անհնազանդության ակցիաները: Մի շարք փողոցներ փակվել են: Ընդդիմությունը երեկվանից սկսել է անհազանդության ակցիաներ իրականացնել Երևանում՝ փակելով մի շարք կենտրոնական փողոցներ։ Հիշեցնենք նաև, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի կարգավիճակի վերաբերյալ նշաձողն իջեցնելու հայտարարությունից հետո Հայաստանում արդեն ավելի քան մեկ շաբաթ է՝ բողոքի ակցիաներ են սկսվել:
Մանրամասները՝ տեսանյութում։