ՀՀ ԱԻ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը կշարունակի մնալ կալանավորված: Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ, մերժել է Փիլոյանին կալանավորելու որոշման դեմ բողոքը: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Տիգրան Սարգսյանը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արմեն Պողոսյանի նախագահությամբ, մարտի 31-ին բավարարել է երկու ամսով Փիլոյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը։