«Ապրիլի 7-9-ը Արմավիրի մարզի Արաքս գյուղի մի տնից գողություն էին արել։ Բացել էին տան պատուհանը, մտել ներս ու գողացել հեռուստացույց, կահույք և… հարսանեկան զգեստ»,- հայտնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած մի շարք օպերատիվ միջոցառումների շնորհիվ բնակարանային գողությունը թարմ հետքերով բացահայտվել է։
«Օրեր անց ոստիկանները պարզեցին, որ գողությունն արել են Սարդարապատ համայնքի երկու բնակիչ։ Ապրիլի 29-ին Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցում, գողացած հարսանեկան զգեստը վաճառելու պահին, նրանք բռնվեցին ու բերման ենթարկվեցին ոստիկանության Արմավիրի բաժին։ Սարդարապատ գյուղի 25 և 28 տարեկան բնակիչները ներկայացվել են քննչական մարմնին։
Դեպքի հանգամանքները պարզվում են»,- նշվում է հաղորդագրության մեջ։