Քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում շարունակվող քննությամբ պարզվում են 2023թ. փետրվարի 19-ին մարտական դիրքում զինծառայող Հ․Պ -ի մահվան դեպքի հանգամաքնները։
ՔԿ-ի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ փետրվարի 22-ին անմիջական ծագած կասկածանքի հիմքով ձերբակալվել է ժամկետային զինծառայող, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ավագի օգնականը։
Հիշեցնենք, որ նշված քրեական վարույթի շրջանակներում փետրվարի 21-ին ձերբակալվել էր նաև դիրքի պատասխանատու պայմանագրային զինծառայողը։
Նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը փետրվարի 19-ին հայտնել է շարքային Հայկ Պետրոսյանի մահվան մասին: Քննչական կոմիտեն ավելի ուշ քրեական վարույթ է սկսել զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով։ Նախնական տվյալներով՝ շարքայինը մահացել է իրեն ամրակցված ինքնաձիգից արձակված կրակոցի հետևանքով ստացած վնասվածքի պատճառով։