Երևանում տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքի շուրջ տեղի են ունենում որոշակի քննչական գործողություններ։ Այս մասին Armenia Today-ին հայտնեց ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը: Նա հաստատեց, որ նման դեպք տեղի է ունեցել, սակայն այլ մանրամասներ չհաղորդեց:
Աբրահամյանը նշեց, որ գործի հանգամանքների ու վարույթի վերաբերյալ հանդես կգան հայտարարությամբ ավելի ուշ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանում ծեծկռտուք է տեղի ունեցել ակումբներից մեկում, վիրավորների թվում են ՀՀ պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանության ծառայողներ, այդ թվում՝ Երևանի կայազորի քրեական հետախուզության բաժնի պետ 36-ամյա Գրիգոր Հովհաննիսյանը, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Նշվում է, որ վիճաբանությունը տեղի է ունեցել ռազմական ոստիկանության ծառայողների վատ պահվածքի պատճառով, իսկ անվտանգության աշխատակիցները մի քանի անգամ նրանց հորդորել են, որպեսզի իրենց պարկեշտ պահեն, ինչը դուր չի եկել նրանց։