«Պոլիգրաֆ» ակումբից ձերբակալված և ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժին տեղափոխված 41 անձինք հարցաքննվել, ապա ապա ազատ արձակվել։ Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն՝ տեղեկացնելով, որ խուզարկությամբ ակումբում հայտնաբերվել են թմրամիջոցների նմանվող զանգվածներ, իրականացվում է քննություն։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի քրեական վարույթ է նախաձեռնվել, սկսվել է նախաքննություն:
Նախաքննական մարմնի որոշման հիման վրա ապրիլի 23-ին խուզարկություն է կատարվել «Պոլիգրաֆ» ակումբում, որի ընթացքում սրահի և աշխատասենյակի միջնամասում հատակին հայտնաբերվել և վերցվել է կարմիր պոլիէթիլենային ժապավենով փաթեթավորված մեկ հատ անհայտ զանգված։
Ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և ոստիկանության ՆԳՆ Կենտրոնական բաժին է տեղափոխվել նույն ակումբի 4 աշխատակից։ Վերջիններիս անձնական զննությամբ հայտնաբերվել և վերցվել են պոլիէթիլենային փաթեթներով դեղնականաչավուն զանգվածներ, մոխրացած հետքերով սրվակ և մարիխուանա տեսակի թմրամիջոց մանրեցնելու համար նախատեսված մետաղյա տարրա, դեղնականաչավուն զանգվածով կաթուցիչ։
Նշենք, որ ապրիլի լույս 23-ի գիշերը ոստիկանությունը հատուկ օպերացիա էր իրականացրել Երևանի Poligraf ակումբում՝ բերման ենթարկվելով մոտ 40 անձի։ Այս առնչությամբ ակումբը հայտարարություն էր տարածել՝ հրապարակելով գործողության տեսանյութը։