ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը, որը մեկ ամիս առաջ նամակ էր ուղարկել Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևային, դեռ պատասխան չի ստացել, Armenia Today-ի հարցին ի պատասխան լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշել է Մանասյանը։
2022-ի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը: Հունիսի 15-ից Ադրբեջանն արգելել է Լաչինի միջանցքով հումանիտար փոխադրումները։