ՔԿ-ն հայտնել է Երևանի Եզնիկ Կողբացու փողոցի բնակարաններից մեկում 28-ամյա տղամարդուն հրկիզելու և սպանելու մեջ կասկածվողին ձերբակալելու մասին: Պարզվել է, որ նա Արմավիրի մարզի 26-ամյա բնակիչ է։
Ձերբակալվածը խոստովանել է, որ սպանությունը կատարել է ինքը, որից հետո տուժածի բնակարանը հրկիզել է և փորձել է «Բավրա» սահմանային անցակետով հատել ՀՀ պետական սահմանը:
Դեպքի առթիվ ՔԿ-ն քրեական վարույթ է հարուցել ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի և 264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 6-րդ կետերի հատկանիշներով` առավելագույն պատիժը համապատասխանաբար 15 տարի և 8 տարի ազատազրկումն է։