Դատարանը որոշել է փոխել ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ բացակայելու մասին արգելքը և որպես խափանման միջոց ընտրել գրավը: Գումարը սահմանվել է 2 մլն դրամ:
«Դատարանը գտնում է, որ նշված խափանման միջոցը պիտանի է և դրա չափը զսպող ու հակակշռող ազդեցություն է ունենալու մեղադրյալի պատշաճ վարքագիծն ապահովելու համար»,- նշել է դատավոր Կարեն Ֆարխոյանը։
Նա հավելել է, որ մեղադրալը հնարավորություն կունենա, որպես Ազգային ժողովի պատգամավոր, լիարժեք իրականացնել իր պատգամավորական գործունեությունը և մեկնել Ժնև՝ մասնակցելու միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովին:
Մարտի 7-ին դատարանը որոշել էր Քոչարյանի նկատմամբ երկրից բացակայելու արգելքի մասին խափանման միջոցը թողնել անփոփոխ: Քոչարյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը հայտարարել էր, որ մտադիր են խափանման միջոցը գրավով փոխարինելու միջնորդություն ներկայացնել:
Քոչարյանը ձերբակալվել էր սեպտեմբերի 23-ին՝ բողոքի ցույցերի ժամանակ (ոստիկանները հաղորդում էին ներկայացրել, որ Լևոն Քոչարյանը 4 կարմիր բերետավորի է ծեծել)։ Սեպտեմբերի 25-ին Լևոն Քոչարյանը մեկ ամսով կալանավորվել էր: Հոկտեմբերի 16-ին վերջինիս կալանքը երկարացնելու միջնորդություն էր ներկայացվել։ Հոկտեմբերի 19-ին Լևոն Քոչարյանը կալանքը երկու ամսով երկարաձգվել էր։
Նոյեմբերի 6-ին Քոչարյանն ազատվել էր կալանքից, քանի որ ԿԸՀ-ի որոշմամբ պատգամավորական մանդատ էր ստացել։ Նա նոյեմբերի 14-ին երդվել էր Հայաստանի խորհրդարանում: Փետրվարի 6-ին Լևոն Քոչարյանի գործով մեղադրանք էր առաջադրվել նաև Սերգեյ Ասատուրովին: