Լևոն Քոչարյանի գործով մեղադրանք է առաջադրվել նաև Սերգեյ Ասատուրովին, հայտնել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:
«Գործով հայտնվեց նախաքննության ավարտ և ուղարկվում է դատարան»,- Facebook-ում գրել է Ալեքսանյանը:
«Ինձ և Ասատուրով Սերգեյին կանչել են Քննչական կոմիտե՝ սեպտեմբերի 22-ից իմ դեմ սկսված քաղաքական հետապնդման գործով: Որոշ ժամանակ անց պարզ կլինի, թե ինչ «անակնկալ» են պատրաստել»,- Telegram-ի իր ալիքում գրել է Լևոն Քոչարյանը։
ԿԸՀ-ն 2023թ. նոյեմբերի 6-ի արտահերթ նիստում ընդունված արձանագրությամբ կալանքի տակ գտնվող Լևոն Քոչարյանին պատգամավորի մանդատ էր փոխանցել։ Նոյեմբերի 5-ին կալանավորված Լևոն Քոչարյանի փաստաբանական խմբից հաստատել էին, որ իրենց պաշտպանյալը պատգամավոր է դառնալու։
2023թ. սեպտեմբերի 22-ին Լևոն Քոչարյանը կարմիր բերետավորների կողմից դաժան ծեծի էր ենթարկվել և հոսպիտալացվել։ Ավելի ուշ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը հայտնել էր վերջինիս ձերբակալության մասին (ոստիկանները հաղորդում էին ներկայացրել, որ Լևոն Քոչարյանը 4 կարմիր բերետավորի է ծեծել)։
2023թ. սեպտեմբերի 25-ին Լևոն Քոչարյանը մեկ ամսով կալանավորվել էր: Հոկտեմբերի 16-ին վերջինիս կալանքը երկարացնելու միջնորդություն էր ներկայացվել։ 2023թ. հոկտեմբերի 19-ին Լևոն Քոչարյանը կալանքը երկու ամսով երկարաձգվել էր։