Ոստիկանությունն Էջմիածնում հայտնաբերել է թմրանյութերի աճեցման ջերմոց-լաբորատորիա, դեպքի առթիվ բերման է ենթարկվել երեք քաղաքացի, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Ոստիկանության տեղեկություններով՝ Էջմիածնում բնակվող երկու եղբայրներ «Telegram» հավելվածի միջոցով մարիխուանա և մետամֆետամին են վաճառել Երևանում և Արմավիրի մարզում։
Եղբայրների բնակարանում և նրանց հորեղբոր տանը խուզարկությունների ժամանակ հայտնաբերվել է զիպ փականով 18 փաթեթ` դեղնականաչավուն զանգվածներով, որոնց ընդանուր քաշն ավելի քան 747 գրամ էր:
«Բակում հայտնաբերվել է կանեփի աճեցման համար կահավորված լաբորատորիա, որտեղ կար կանեփի 23 թուփ: 44-ամյա եղբոր մոտ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգված: Խորդանոցում հայտնաբերվել է նաև «Մակարով» տեսակի մարտական ատրճանակ»,- նշել են ոստիկանությունից:
Երկու եղբայրներն ու նրանց հորեղբոր որդին բերման են ենթարկվել։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: