ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ Նոյեմբերյանում ապրիլի 23-ին կատարված խմբակային խուլիգանության 6 մասնակցի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, նրանցից 3-ը կալանավորվել է:
ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ Նոյեմբերյանում ապրիլի 23-ին կատարված խմբակային խուլիգանության 6 մասնակցի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, նրանցից 3-ը կալանավորվել է:
Գերատեսչությունը նրանց անունները չի նշել, նշել է միայն անունների սկզբնատառերը:
ՔԿ-ն նաև մանրամասներ է հայտնել ճանապարհը փակած ցուցարարների մասնակցությամբ միջադեպից:
«Տավուշի մարզում իրականացվող ակցիաների շրջանակներում ապրիլի 23-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում երթևեկությունը պակող մարդկանց են միացել տարածք են եկել 54-ամյա Յ․ Հ․ ն և և 31-ամյա Հ․ Կ․-ն։
Յ․ Հ․-ի և ճանապարհն արգելափակած անձանցից Ք․ Ա․-ի միջև վեճ է սկսվել ճանապարհը բացելու հարցի շուրջ։ Ք․ Ա․-ն, նրա որդին՝ Վ․ Ա․-ն և այլ անձինք, իրենց անձի ենթադրյալ առավելություններն ու գերակայությունն ընդգծելու, իր հետ վիճողների և այլ ներկաների մոտ վախ առաջացնելու նպատակով, իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհանքով թույլ են տվել խուլիգանական արարքներ, որոնց ընթացքում Ք․Ա․-ն հարվածել է Յ․ Հ․-ին և ստիպել հեռանալ այդտեղից: Այնուհետև՝ ժամը 12:00-ի սահմաններում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Երևանյան փողոցում ճանապարհը փակած քաղաքացիներին իր վարած «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայով մոտեցել է Ռ․ Ս․-ն՝ փորձելով անցնել այդ հատվածով, սակայն հավաքվածները թույլ չեն տվել առաջ ընթանալ, իսկ Ք․ Ա․-ն, իր անձի առավելությունները հերթական անգամ ցույց տալու նպատակով, հարակից տարածքից վերցրել է փայտ և հարվածել հիշյալ ավտոմեքենային՝ ստիպելով վերջինիս հետընթաց կատարելով հեռանալ այդտեղից: Նույն օրը՝ ժամը 16:00-ի սահմաններում, Յ․ Հ․-ն մեկ այլ անձի՝ Կ․ Մ․-ի և չպարզված այլ անձանց հետ, իրենց առավելություններն ընդգծելու նպատակով գնացել են Նոյեմբերյան քաղաքի Երևանյան փողոցում հավաքված՝ ճանապարհը փակած անձանց մոտ, մոտեցել Ս․ Ա․-ին և իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, մարդկանց անդորրը խախտելով, սկսել են հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ հնչեցնել Ս․ Ա․-ի և նրա կողմնակիցների հասցեին: Դրանից հետո երկու կողմերը սկսել են քաշքշել միմյանց, հայհոյանքներ հնչեցնել՝ արհամարհելով տեղում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջները»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ըստ ՔԿ-ի՝ խուլիգանական գործողությունները դադարել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների միջամտության արդյունքում:
Առերևույթ խուլիգանությանը մասնակցած՝ ինքնությունը պարզված 6 անձանց՝ մասնավորապես՝ մի կողմից Յ․ Հ․-ի, Կ․Մ․-ի, Հ․Կ․-ի, մյուս կողմից՝ Ք․Ա․-ի, Վ․Ա․-ի և Ս․Ա․-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որոնք բավարարվել են:
Ոստիկանությանը տրվել է հանձնարարություն՝ ձերբակալել նշված 6 անձանց։
Արդյունքում, նրանցից 5-ը՝ Կ․Մ․-ն, Հ․Կ․-ն, ինչպես նաև Ք․Ա․-ն, Վ․Ա․-ն և Ս․Ա․-ն ապրիլի 27-ից-28-ին ձերբակալվել են։ Նրանց ներկայացվել է մեղադրանք։
Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրանցից 4-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։
Դատարանի որոշմամբ Կ․Մ․-ն, Հ․Կ․-ն և Վ․Ա․-ն կալանավորվել են, իսկ Ս․Ա․-ի նկատմամբ ընտրվել է այլընտրանքային խափանման միջոց՝ վարչական հսկողություն՝ համակցված գրավի և բացակայելու արգելքի հետ։
«Դատարան միջնորդություն է ներկայացվել նաև ձերբակալված Ք․Ա․-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ»,- ասված է ՔԿ-ի հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ ապրիլի 23-ի երեկոյան ոստիկանությունը բերման էր ենթարկել Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը փակած ցուցարարներին։ Բերման ենթարկվածների թվում էին քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը և պահեստազորի գնդապետ Միհրան Մահսուդյանը։
ՀՀ ԱԳՆ ապրիլի 19-ին հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշի մարզից, ինչից հետո Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել։ Ակցիաների պատճառ էր դարձել նաև վարչապետի աշխատակազմի՝ ավելի ուշ արված հայտարարությունը, ըստ որի սահմանազատումից հետո Զինված ուժերը նշված հատվածների շրջանում իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին։ Ապրիլի 19-ից մեկնարկած ակցիաները հաջորդող օրերին սկսվել են նաև ՀՀ այլ մարզերում։ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում գեոդեզիական չափումների հիման վրա ապրիլի 26-ի դրությամն 28 սահմանային սյուն է տեղադրվել։