Փաստաբանների հանդիպումը «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորների հետ Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագծի շուրջ, որը նախատեսում է փաստաբանների համար հարկերի կտրուկ բարձրացում, անհաջող է անցել, գրում է «Ժողովուրդ»-ը՝ վկայակոչելով աղբյուրին։
Ըստ թերթի՝ փաստաբանները վստահ են, որ խնդրահարույց օրինագիծը, որը կբերի քաղաքացիների իրավաբանական ծառայությունների արժեքի բարձրացմանը, կընդունվի երկրորդ ընթերցմամբ։
Փաստաբանները մայիսի 21-ին գործադուլ էին հայտարարել՝ հրաժարվելով Հայաստանի պետական մարմիններում պաշտպանություն կամ ներկայացուցչություն իրականացնելուց։ Նրանք այդպիսով Ազգային ժողովից պահանջում են օրենքի նախագծից հանել փաստաբաններին վերաբերող «խնդրահարույց» իրավակարգավորումները:
Մայիսի 20-ին ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորների՝ մոտ երկու ժամ տևած նիստում թեժ քննարկումներ էին ծավալվել Հարկային օրենսգրքում նախատեսվող փոփոխությունների նախագծի շուրջ, որով նախատեսվում է փաստաբանների հարկերն ավելացնել 38 %-ի չափով։
ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստում ՀՀ-ն չի միացել երկու հայտարարության. Բադալյան
ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստում ՀՀ-ն չի միացել երկու հայտարարության, 1lurer.am-ին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ «ԱՊՀ...