«Մաքուր երկաթ» գործարանի տնօրեն Կարեն Հակոբյանը ձերբակալվել է՝ մեղադրյալի կարգավիճակով, Armenia Today-ին տեղեկությունը հաստատել է ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։
Նա չի բացահայտել Հակոբյանին առաջադրված մեղադրանքի բնույթը․ «Որևէ այլ տեղեկություն չեմ կարող տրամադրել»։
Para TV-ի տվյալներով՝ ոստիկանների մի խումբ այսօր մուտք էր գործել Հակոբյանի բնակարան, որից հետո վերջինս, ցանկանալով պարզել, թե ինչ է կատարվում, ինքնակամ ներկայացել էր Քննչական կոմիտե:
«Շուրջ 2 ժամ պարզապես գտնվելով Քննչական կոմիտեի շենքում, ներկայացրել է մի քանի դիմումներ առ այն, որ ինքնակամ եկել է և ցանկանում է տեղեկանալ, թե ինչի՞ համար էր առաջացել նման անհրաժեշտություն, սակայն դրա վերաբերյալ չի ստացել որևէ արձագանք: Այնուհետև, մեր ունեցած տեղեկություններով, ՀՀ քննչական կոմիտեն որոշել է ձերբակալել գործարարին»,- գրում է կայքը: