Skip to main content
Աջակցություն 18 Փետրվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Այսօրը ՄԱԿ-ի միջազգային օրացույցում է

Փետրվարի 12-ը Զինվորական երեխաների միջազգային օրն է

img

Փետրվարի 12-ը Զինվորական երեխաների միջազգային օրն է։ Օրը ներառված է ՄԱԿ-ի միջազգային օրացույցում։ Օրը նվիրվում է այն երեխաներին, որոնք զինվորական հակադրությունների պատճառով զրկվել են մանկությունից։ Այսօր երեխաներին որպես մարտիկներ օգտագործում են այնպիսի երկրներում, ինչպիսիք են Կոնգոն, Ուգանդան, Մյանման, Ֆիլիպինները և այլն, որոնց թիվը հասնում է երկու տասնյակի։

Փետրվարի 12-ին ամբողջ աշխարհում կազմակերպվում են զանգվածային գործողություններ, որոնց նպատակն է մարդկանց ուշադրությունը հրավիրել այս խնդրի վրա։ Մարդիկ պայքարում են ընդդեմ զինված հակամարտություններում անչափահասների օգտագործման։

Օրն առաջին անգամ նշվել է 2002թ., երբ ուժի մեջ մտավ Երեխաների իրավունքների մասին հռչակագիրը, և որպես լոգո կիրառվում է «Կարմիր ձեռք»-ը։

Թեգեր: ՄԱԿ, Միջազգային օրացույց