Skip to main content
Աջակցություն 06 Դեկտեմբեր 2019
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Դուք աջակցո՞ւմ եք ՀՅԴ Երիտասարդական միության՝ Կրթության,գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի մասին պահանջին

Այո, աջակցում եմ
2 (100%)
Ոչ, չեմ աջակցում
1 (0%)
25 Նոյ, 22:35
Կարծիք

ԱՄՆ-ն զարգացնում է ռազմական համագործակցությունը Վրաստանի հետ. Ինչպիսի՞ն կլինի Մոսկվայի պատասխանը

Հենց Վրաստանն է Հարավային Կովկասում Վաշինգտոնի համար հանդես գալիս որպես աշխարհաքաղաքական հենարան

img

Վրաստանի Պաշտպանության նախարար Իրակլի Գարիբաշվիլին և ԱՄՆ Պաշտպանության նախարարի օգնականի տեղակալ Լորա Կուպերը Վաշինգտոնում ստորագրել են եռակողմ շրջանակային համաձայնագիր անվտանգության ոլորտում համագործակցության վերաբերյալ։ Փաստաթղթի համաձայն՝ Միացյալ Նահանգների ռազմական գերատեսչությունը կաջակցի Վրաստանին բարեփոխումների հարցում, որոնք ուղղված կլինեն բանակի մարտունակության բարելավմանը:

Փորձագետների կարծիքով` ելնելով Համաձայնագրի դրույթներից` համագործակցության առաջնահերթ ուղղություններ են համարվում, մասնավորապես, ՆԱՏՕ-ի չափանիշներին Վրաստանի զինված ուժերի համապատասխանեցման գործընթացի խորացումը, վրացի զինծառայողների վերապատրաստումը արևմտյան ռազմական ակադեմիաներում և ուսումնարաններում, համատեղ զորավարժությունների ինտենսիվացումը:

ԱՄՆ-ն և Վրաստանը համագործակցում են պաշտպանության և անվտանգության ոլորտում  1990-ական թթ. վերջերից սկսած: Վերջին տարիներին տեղի է ունենում այդ համագործակցության ակնհայտ ինտենսիվացում: 2016թ. նրանք ստորագրել են համապատասխան հուշագիրը: 2019թ. մայիսին Վազիանի բազայում բացվել է ԱՄՆ կողմից ֆինանսավորվող Մարտական պատրաստվածության  կենտրոն, որը նախատեսված է վրացի զինծառայողների վերապատրաստման համար GDRP պաշտպանության պատրաստության նախագծի շրջանակներում, որն էլ ենթադրում է` մի շարք խոշոր ռազմական զորավարժություններ հենց Վրաստանում և նրա սահմաններից դուրս:

Ռազմական կապերի ընդլայնումը տարածվում է նաև ամերիկյան զինամթերքի մատակարարման վրա: Անցյալ տարի Թբիլիսին ԱՄՆ-ից ստացել է ավելի քան չորս հարյուր Javelin հակատանկային հրթիռային համալիրներ և յոթանասուներկու կայաններ ընդհանուր 75 մլն դոլար արժողության` ըստ ոչ պաշտոնական տվյալների: Նույն 2018թ. Վրաստանի ափային պաշտպանության կազմում է ընդգրկվել երկու պարեկային նավ: 2017-2018թթ. ընթացքում վրացական բանակը ընդունել է ամերիկյան կիսաավտոմատ M4 հրացան և M-240 գնդացիր` դրանով իսկ լիովին հրաժարվելով Կալաշնիկովի ավտոմատից և գնդացիրներից:

Այսօր վրացական ուժային կառույցներ են ուղարկվում ամերիկյան խորհրդականներ, իսկ վրացական բանակի հրամանատարական կազմի ներկայացուցիչները ուսուցում են անցնում Միացյալ Նահանգներում:

Ակնհայտ է, որ Վաշինգտոնի համար կարևոր է Հարավային Կովկասում հենարան ունենալը: Տարածաշրջանում հիմնական դերակատարը Ռուսաստանն է` Հայաստանի ռազմավարական դաշնակիցը և Ադրբեջանի ռազամավարական գործընկերը: Եվ լիովին բնական է, որ ԱՄՆ-ի համար հենց Վրաստանն է նման հենարանի դեր կատարում` հաշվի առնելով վերջիսին թշնամական հարաբերությունները Մոսկվայի հետ:

Վաշինգտոնն, անխոս, դեմ չէր լինի վրացական տարածքում ռազմական բազա ստեղծել: Սակայն, հաշվի առնելով Ռուսաստանի կտրուկ բացասական արձագանքը` ԱՄՆ-ն, դատելով ամենից, գնում է «շրջանցող ճանապարհով»: ԱՄՆ-ն մեթոդապես Վրաստանում ստեղծում է ենթակառուցվածքներ, որոնք, ըստ անհրաժեշտության, կընդլայնվեն: Եվ նման իրավիճակում բոլորովին էլ պարտադիր չէ, որ դրանք կոչվեն ռազմական բազաներ: Թե ինչպիսին կլինի Մոսկավյի պատասխանը, դա այլ հարց է:

 

Թեգեր: ԱՄՆ, Վրաստան